Թուրքիայում տղամարդը ծեծելով սպանել է 2 սիրիացի երեխաների
Ինչպես տեղեկացնում է Evrensel-ը, տղամարդը մեղադրվում է 2 սիրիացի երեխաների սպանության մեջ:
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիները հայտնաբերել են երեխաներից մեկի դին և ահազանգել ոստիկանություն: Փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան մահացու ծեծի է ենթարկվել:
Իսկ որոշ ժամանակ անց հայտնաբերվել է երկրորդ երեխայի դին: Այս դեպքում նրան ևս ծեծի միջոցով սպանել էին:
Իրավապահները պարզել են, որ սիրիացի երեխաներն աշխատում էին մետաղների հանձնման կետում, որի աշխատակից Հաբիթ Օրալն էլ մեղադրվում է երեխաների ծեծելու միջոցով մահվան հասցնելու մեջ: