211652_close_icon
views-count2012 դիտում article-date 19:12 11-02-2015

Բրիտանացին ծեծելով սպանել է իր աղջկան iPad-ով նկարահանած գերմանացուն

Իսպանիայի ոստիկանությունը քննում է ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպը: Նախնական տեղեկություններով՝ մի գերմանացի iPad-ով նկարահանել է երեխային, ինչը դուր չի եկել վերջինիս ծնողին: Աղջկա հայրը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, գերմանացուն պեդոֆիլ համարելով, ծեծելով սպանել է նրան: Spinnaker ռեստորանում տղամարդը, նկատելով, որ իր 9-ամյա աղջկան նկարահանում են, մոտեցել է գերմանացուն, խլել նրանից iPad-ը, որում հայտնաբերել է այլ երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութեր: Ստացած հարվածներից ենթադրյալ պեդոֆիլը հիվանդանոցում մահացել է:

Նմանատիպ նյութեր