76895 դիտում
10:59 25-08-2017
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. 31-ամյա տղամարդը ծեծելով, ապա խեղդամահ անելով՝ սպանել է ՌԴ 61-ամյա քաղաքացուն
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է երեկ՝ օգոստոսի 24-ին, հիվանդանոց տեղափոխված Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բնակիչ՝ 61-ամյա Վալեր Մարգարյանը;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում, իր բնակարանից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել էր «պոլիտրավմա» ախտորոշմամբ։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է։ Դատաբժիշկն էլ հայտնել է, որ Վ. Մարգարյանը մահացել է խեղդվելու հետևանքով։
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքից Ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել 31-ամյա Հովակիմ Ղանդիլյանը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ իր բնակարանում նախ ծեծի է ենթարկել Վ. Մարգարյանին, այնուհետև խեղդամահ արել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը ՌԴ քաղաքացի էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։
Կասկածյալ Հ. Ղանդիլյանը ձերբակալվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
41386 դիտում
10:26 24-11-2016
Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 62-ամյա ամուսինը կասկածվում է 44-ամյա կնոջը խեղդամահ անելով սպանելու մեջ
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)