35527 դիտում
16:23 20-11-2015
Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին՝ Սևանի հատվածում. կին վարորդը Tuareg-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Volkswagen Tuareg մակնիշի 25 ՕՕ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հարվածել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից Սևանի հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Մառի 13 շենքի բնակիչ, 50-ամյա Անահիտ Հովսեփյանն ու 30-ամյա Մարիամ Գասպարյանը:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվոեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորները մայր ու աղջիկ են, իսկ նրանց օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի աշխատակիցները տեղափոխել են Սևանի ոստիկանապետի ուղեկցությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Մարատ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+