211652_close_icon
views-count5038 դիտում article-date 21:54 19-11-2015

Կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, Արմավիրի մարզում երիտասարդների սպասված հյուրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Արմավիրի մշակույթի տանը ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ հանդիպում կայացավ կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի հետ: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և մի շարք երիտասարդներ: Արկադի Տեր-Թադևոսյանը այն մարդն է, ում աչքերի մեջ իրոք կա մի ողջ ազգի պատմություն: Կոմանդոսն էր և իր մարտիկները, որ մեզ ` երիտասարդ սերնդիս, վերադարձրին Շուշին՝ դարձնելով այսօրվա ավարայրը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց Շուշիի ազատագրական պայքարի դրվագները, թե ինչպիսի անձնազոհության շնորհիվ են հասել հաղթանակի: Դրան հաջորդեց ֆիլմի դիտումը, որտեղ ներկայացված էր Կոմանդոսի կենսագրական տվյալները և Շուշիի ազատագրումը, որը համեմվեց ռազմահայրենասիրական երգ ու պարով: Իսկ հանդիպման ավարտին ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանն իր շնորհակալությունը հայտնեց Կոմանդոսին և մաղթեց բոլորիս նորանոր հաղթանակներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր