211652_close_icon

Գալուստ Սահակյանը Գագիկ Աթաբեկյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով

views-count1190 դիտում article-date 15:15 19-11-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 19-ին Թարգմանչաց տոնի եւ Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային հասարակական կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր նախագահ Գագիկ Աթաբեկյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով: Շնորհավորելով Գագիկ Աթաբեկյանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ պետք է արժանի լինել մեր մեծերի ժառանգությանը, Մեսրոպ Մաշտոցի անունը կրող կազմակերպությունը գնահատելի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել հայագիտությամբ զբաղվող կազմակերպությունների դերը մեր պետության մեջ, առավել կարեւորել լեզվի ազգապահպան նշանակությունը:

Նմանատիպ նյութեր