211652_close_icon

Հեռուստաընկերության հետնամասում հայտնաբերվել է զենք-զինամթերք

views-count1034 դիտում article-date 15:09 19-11-2015
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հեռուստաընկերության հետնամասում, երկաթե արկղերի մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, տոպրակի մեջ, հայտնաբերել է 1 ծխագլանակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 93 փամփուշտ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր