Ոստիկանները Երևանի Շախմատի տան հետնամասում զենք-զինամթերք հայտնաբերեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շախմատի տան հետնամասում գտնվող ծառի տակ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կտրված խզակոթով և կարճեցված փողով ողորկափող հրացան, «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 150 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]