1961 դիտում
08:44 19-11-2015
Քարոզչական «գյուտ» հանրաքվեից առաջ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը վերլուծել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում «այո»-ի հայտարարությունները.
«Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է կյանքը հիմա Հայաստանում, եւ որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»: Իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաև համարյա իշխանություն՝ ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում է գործող իշխանությանը, իսկ գործող իշխանությունը վատ կյանքի համար մեղադրում է գործող Սահմանադրությանը:
Կարծես գործող Սահմանադրությունը խախտում են այլմոլորակայինները, որոնք սպասում են՝ մինչեւ Հայաստանը քուն մտնի, գիշերը գաղտագողի մուտք են գործում մեր կյանք, անողոքաբար խախտում են Սահմանադրությունն ու լուսադեմին հեռանում: «Խեղճ իշխանությունն» էլ ամեն առավոտ արթնանում է, հայտնաբերում է խախտված Սահմանադրությունը, վշտից զարկ է տալիս կոռուպցիային, մենաշնորհներին ու անօրինականություններին, դրա համար մեր կյանքը դառնում է այսքան անտանելի: Թե ո՞վ է այս քարոզչական «գյուտի» հեղինակը՝ դժվար է ասել:
Բայց հետաքրքիր է, թե ինչ են նույն իշխանությունները հասարակությանն ասելու դեկտեմբերի 7-ին, երբ Սահմանադրությունը փոփոխված լինի, բայց նաեւ պարզվի, որ «այլմոլորակայինները» չեն դադարեցնում գիշերային այցելությունները:
Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չեն ասելու և ժամանակ են խնդրելու հասարակությունից՝ երկիրը նոր Սահմանադրությամբ զարգացնելու համար: Խնդրելու են ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի՝ մինչեւ հաջորդ ընտրություններ, իսկ որ ավելի հավանական ու ավելի իրատեսական է՝ մինչեւ Սահմանադրության հաջորդ փոփոխություններ, որոնք, ավանդույթի համաձայն, կարող են տեղի ունենալ 2025 թվականին: Այնպես որ, ձեր վճռական «այո»-ն ասեք իշխանություններին, կամ նույնքան վճռական «ոչ» ասեք իշխանություններին: Ներեցեք, այլմոլորակայիններին»:
Նմանատիպ նյութեր
3699 դիտում
09:57 23-02-2017
Ադրբեջանը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր լարվածություն սկսելուց առաջ. «168 ժամ»
1192 դիտում
11:59 29-10-2023
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»