1598 դիտում
09:11 24-05-2016
Ընդդիմադիրների մի մասը փորձում է վերադառնալ «ռուսական գիծ»` օգտագործելով սովետառուսական քարոզչական սպառնալիքը. «168 ժամ»
«168 Ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե չլիներ Ռուաստանը, և եթե Թուրքիան ներքաշվեր Ղարաբաղյան պատերազմում, ապա Հայաստանը կկործանվեր: Վերջին օրերին տարբեր ձևակերպումներով այս միտքն ավելի հաճախ է հնչում Հայաստանի շատ որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շուրթերից: Սա այն միտքն է, որը ռուսական քարոզչության ու քաղաքական-փորձագիտական շրջանակներից հնչում էր ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո: Այս միտքը հնչում էր` արդարացնելու համար ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի նկատմամբ ռուսական դավաճանությունը:
Ռուսական շրջանակների ու հայ ընդդիմադիրների նկարագրած այդ սարսափազդու սցենարը, իհարկե, առնվազն գոյության իրավունք ունի: Սակայն իրավիճակը, մեղմ ասած, այնքան պարզունակ չէ, որքան ներկայացվում է այդ քարոզչական-մանիպուլյատիվ հայտարարություններում: Պարզունակ է, սակայն, այն մոտիվացիան, որով հայ ընդդիմադիրների մի մասը փորձ է անում վերադառնալ «ռուսական գիծ»` օգտագործելով այդ` սովետառուսական քարոզչական սպառնալիքը:
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը որոշակի քայլեր է կատարել եթե ոչ՝ ընդդեմ Ռուսաստանի, ապա՝ Հայաստանի շահերից բխող, որոնք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական շահերին: Որքան հեռու կգնա իշխանությունն այդ քայլերով, այս պահին դժվար է ասել: Բացառված չէ, որ նույն իշխանությունն այդ քայլերն արել է անհրաժեշտ պահին «նահանջելու» և դա Ռուսաստանին որպես հավատարմություն ներկայացնելու համար:
Սակայն մինչև այդ առաջ է ընկել ընդդիմության ռուսական հատվածը: Հաշվարկը պարզ է. Ռուսաստանին ներկայացնել, որ մինչ Հայաստանի իշխանությունը կասկածելի քայլեր է կատարում, իրենք նախկինից ավելի հավատարմորեն Հայաստանում սպասարկում են ռուսական քաղաքականությունը: Առջևում խորհրդարանական ընտրություններ են և Հայաստանի՝ նախկին կաղապարներից դուրս չեկած քաղաքական դասը, ինքնաբուխ կամ ոչ, սկսել է մատուցվել Ռուսաստանին` ընտրություններում մի քանի մանդատի «դաբրո» ստանալու համար»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3720 դիտում
09:57 23-02-2017
Ադրբեջանը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր լարվածություն սկսելուց առաջ. «168 ժամ»
7253 դիտում
09:20 06-07-2017
Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ՝ պատերազմի սպառնալիքը միշտ կա. Արեգ Գալստյան. «168 ժամ»
1556 դիտում
11:32 09-10-2014
ՕԵԿ-ը չի ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից. 168 ժամ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»