5763 դիտում
19:34 27-07-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ընկերուհուն ինտիմ լուսանկարներով շանտաժի ենթարկող Արտակը
Ինչպես տեղեկացրել էինք, Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր «ԱԱ» անհատական էջով ներկայանալով որպես Արտակ Ազարյան՝ ծանոթացել և նամակագրական կապ էր հաստատել ՌԴ Մոսկվա քաղաքի բնակչուհի Նունե Վարտանովայի հետ:
Նամակագրությունների ընթացքում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով Ն. Վարտսնեվայից ստացել էր վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետև նրան արատավորող տեղեկություններ տարածելու, այն է՝ վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու և Նունե Վարտանովայի մտերիմներին ուղարկելու սպառնալիքով բջջային հեռախոսահամարից կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու միջոցով ներկայացրել էր 180.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է՝
Արտակ Ալբերտի Խաչինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Արտակ Ալբերտի Խաչինյանը 06.12.2014թ.-ից մինչև 29.12.2014թ. գտնվել է անազատության մեջ, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով` մեղմացնել է նշանակված պատիժը, վերջնական պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը