Սերժ Սարգսյանն ու Ալիևը հավանաբար կհանդիպեն դեկտեմբերի սկզբին. Է. Շարմազանով
Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում, դեկտեմբերի սկզբին. այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք, և գտնում ենք, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների վրա, իսկ թե որ օրը, որտեղ նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- ասել է նա: