Լավրովն ու Քերին մարտի սկզբին կհանդիպեն Ժնևում
Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին, հավանաբար, հանդիպում կունենան մարտի սկզբին՝ Ժնևում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի սկզբին կմեկնի Ժնև, որտեղ մարտի 2-ից 27-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների 28-րդ նստաշրջանը, որի ընթացքում Լավրովը ելույթ կունենա: