211652_close_icon
views-count1416 դիտում article-date 10:33 04-07-2014

Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ հավանական համարելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,-ասել է Փսաքին: Սակայն հայտնի չէ՝ արդյոք հանդիպումը կկայանա, և եթե այո՝ երբ: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից ճշտել այդ հարցը, սակայն նա պատասխանեց, որ Ս. Սարգսյանի այցերի ու հանդիպումների մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամանակին: Սակայն մեր դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր