Բրիտանիայում կայացել է ամենատարեց նորապսակների հարսանիքը
Բրիտանացիներ Ջորջ Կորբին և Դորին Լաքին հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Metro-ն:
Բանն այն է, որ 103-ամյա Ջորջն ու 91-ամյա Լաքին ամենատարեց նորապսակներն են աշխարհում:
Հարսանյաց արարողության օրը նրանց ընդհանուր տարիքը կազմել է 194 տարի:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ մինչև կյանքի վերջ մենք միասին կլինենք»,- ասել է փեսացուն: