Աֆղանստանում հրթիռը մխրճվել է նորապսակների տան մեջ
Աֆղանստանում հրթիռը մխրճվել է մի տան մեջ, որտեղ հարսանիք է եղել: 24 մարդ մահացել է, իսկ 45-ը՝ վնասվածքներ ստացել: Վիրավորների թվում են կանայք եւ երեխաներ:
Դեպքը տեղի է ունեցել հարավային Սանջին շրջանում՝ աֆղանցի զինվորականների եւ թալիբների միջեւ ընթացած ռազմական գործողությունների ժամանակ: Դեպքի հանգամանքները քննվում են: