Պուտինը խոստացել է գտնել և պատժել A321 օդանավը պայթեցնողներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ պարզվել է ռուսական A321 օդանավի կործանման պատճառը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա խոստացել է ամեն գնով գտնել պայթյունը կազմակերպած ահաբեկիչներին և պատժել նրանց:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/17/70580/]հայտնել [/url]էինք, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ օդանավի բեկորների վրա առկա են պայթուցիկ նյութերի հետքեր:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը զեկուցել էր արդյունքների մասին ՌԴ նախագահին: Օդանավում պայթեցվել էր 1 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ սարք:
«Մենք նրանց գտնելու ենք մոլորակի ցանկացած կետում և պատժելու ենք»,-ասել է Պուտինը: