ՌԴ ԱԻՆ-ի` A321-ի մահացած ուղևորների աճյուններով 4-րդ օդանավը Եգիպտոսից ժամանեց Պետերբուրգ
Եգիպտոսի Սինայ թերակղզում ռուսական A321 օդանավի աղետի զոհերի աճյունները Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Քիչ առաջ Պետերբուգի Պուլկովո օդանավակայանում օդանավը վայրէջք կատարեց: Օդանավում են նաև զոհերի անձնական իրերը, որոնք հայտնաբերվել են աղետի վայրում։
Սա արդեն ՌԴ ԱԻՆ-ի 4-րդ օդանավն է, որը զոհերի աճյունները հասցնում է Պետերբուրգ։