4831 դիտում
08:42 17-11-2015
Վահրամ Բաղդասարյանը որոշել է պատգամավոր դարձնել փեսային. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթին հայտնի է դարձել, որ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին և սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ազգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից: «Էս իմ թաղն է, իմ տարածքն է: Պետության գլխավոր դատախազն է իմ մեջքին, ինչ ուզեմ կանեմ»,-հայտարարել էր նա», գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
09:48 20-06-2014
«ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել». Վահրամ Բաղդասարյանը․ Իրավունք
6998 դիտում
18:14 30-10-2014
Վահրամ Բաղդասարյանը` անեկդոտներով հանրահավաքի ժողովրդին պահելու մասին
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»