Երեւանցի փոքրիկի միջոցով վրացի գողերին բռնել եւ վնասազերծել են
Ոստիկանության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացիներ, 49-ամյա Գոդերձի Գերգետավային, 48-ամյա Էդուարդ Գոգուշվիլիին եւ 38-ամյա Զվիադ Տոլորայային: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Մինչեւ այդ Երեւանի Ազատության պողոտայի բնակչուհիներից մեկն ահազանգել էր ոստիկանություն, որ 2 անծանոթ անձինք մտել են իր տուն, բայց երեխային տեսնելով՝ փախել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք բնակարան են մտել հարմարեցված բանալիով դուռը բացելու միջոցով: Պարզվել է, որ նոյեմբերի 3-ին գողության փորձ կատարողներն են: Նրանք երեքն էլ կալանավորվել են: