1311 դիտում
19:00 16-11-2015
Ներդաշնակության հասնելու առաջին բանալին
Լիակատար ներդաշնակության հասնելու առաջին քայլը մարդ-ընտանիք հարաբերությունների ներդաշնակությունն է: Մարդ-ընտանիք հարաբերությունները ուղեկցում են մարդուն ծննդյան օրից և երբեմն շարունակվում են մինչև մահ: Առաջին շփումը տեղի է ունենում ծնողների հետ: Եթե ընտանիքը լիարժեք է, ապա նորածինը շփվում է և՛ մոր, և՛ հոր հետ: Ժամանակի ընթացքում մարդը շփվում է նաև ընտանիքի այլ անդամների հետ: Մարդ-ընտանիք հարաբերություններում ներդաշնակության համար առաջին հերթին պետք է հաստատել փոխվստահության և սիրո մթնոլորտ:
Ընտանեկան փոխվստահության-սիրո մթնոլորտի հաստատումը դաստիարակության հիմնական խնդիրներից է: Եթե ընտանիքում կա սեր-փոխվստահություն, ապա երեխան մեծանում է ուրախ-զվարթ-երջանիկ: Եթե չկա սեր-փոխվստահություն, ապա երեխան-պատանին-երիտասարդը ուրախություն-երջանկություն է փնտրում դրսում, փողոցում, ուրիշի տանը, այլ տեղ, բայց ոչ ընտանիքում: Ընտանեկան սեր-փոխվստահություն հաստատելու համար պետք է, որ ծնողը չխաբի երեխային, վստահի և ընդհանրապես սուտ չխոսի: Ծնողի օրինակով երեխան մեծանալով նույնպես չի խաբում ծնողին և սուտ չի խոսում: Սակայն դա դեռ բավարար չէ: Ներդաշնակության հասնելու համար պետք է ընտանիքն ընկալել որպես մեկ-միասնական օրգանիզմ: Մեկ օրգանիզմ դառնալու համար ընտանիքի անդամն ընտանիքի անդամին պետք է վերաբերվի ինչպես սեփական անձին-եսին-օրգանիզմին: Այսինքն՝ կիսվի, պաշտպանի, հոգ տանի, կերակրի, մաքրի: Սակայն դա նույնպես բավարար չէ: Ներդաշնակության համար պետք է ընտանիքի անդամին տալ ավելին: Այսինքն՝ եթե պետք է կիսես խնձորը, ապա եղբորդ պետք է տաս խնձորի մեծ մասը, իսկ փոքրը վերցնես քեզ: Կամ եթե ինչ-որ մեկը վիրավորել է եղբորդ, ապա պետք է կռվես ու պաշտպանես նրան ամբողջ ուժով, չնայած, որ քո հասցեին նույն վիրավորանքը միգուցե ներեիր:
Ընտանեկան ներդաշնակության հասնելու խոչընդոտներն են՝ ընտանեկան բռնությունը, ամուսնական դավաճանությունը, անտարբերությունը ընտանիքի անդամների և նրանց խնդիրների նկատմամբ: Եթե ընտանիքում երեխան, կինը, զոքանչը, փոքր եղբայրը, փոքր քույրը անհավասար-երկրորդական դեր ունեն, նվաստացված են, զրկված են ձայնի իրավունքից, ապա այդ ընտանիքում մեծացող մարդը չի հասնում ընտանեկան ներդաշնակության, և լիակատար ներդաշնակության ճանապարհի առաջին քայլը չի կարողանում անել: Այդպիսի ընտանիքից դուրս եկած մարդը չի ձգտում առաջնորդության, առաջադիմության, մնում է փակ գաղափարների, նախաձեռնությունների առաջ, խուսափում է պատասխանատվությունից:
Մարդ-ընտանիք ներդաշնակության հասած մարդը ձեռք է բերում լիակատար ներդաշնակության հասնելու առաջին բանալին: Այդ ճանապարհի հաջորդ քայլը մարդ-հասարակություն հարաբերությունների ներդաշնակությունն է: Այդ աստիճանում մարդը հասնում է ներդաշնակության բակում, դպրոցում, բարեկամների, ընկերների, համագյուղացիների, համաքաղաքացիների հետ հարաբերություններում:
[b]Թաթուլ Մկրտչյան
(շարունակելի)[/b]
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
17:18 22-06-2014
Ներդաշնակության հասնելու համար այս կինը ընտրում է ամենաանսովոր վայրերը.Ֆոտոշարք
3343 դիտում
18:50 16-01-2018
Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության. Շարմազանով
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին