3343 դիտում
18:50 16-01-2018
Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության. Շարմազանով
[b]Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտատարությունների ժամին.[/b]
Հարգելի խորհրդարան
Մեկնարկել է 2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր հարուստ է ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և մեր`խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում: Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը:
Իհարկե, քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում: Մենք` խորհրդարանականներս, պետք է ձգտենք առավել արդյունավետ օգտագործել, մեր լիազորությունների ողջ գործիքակազմը, որպեսզի արդարացնենք հանրության սպասելիքները:
Հարգելի խորհրդարան, մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Շարժում, որը մեզ և մեր հայրենիքին տվեց հպարտություն, միասնություն, հաղթանակ և անկախ երկրում ապրելու երջանկություն: Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը:
Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության և միասնության, իսկ որտեղ ունենք կասկած, պետք է ձեռք բերենք վստահություն ու հավատ: Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, և Արցախի քաղաքացու ազատությունն ու անկախությունը անշրջելի փաստ է:
Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը:
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
17:18 22-06-2014
Ներդաշնակության հասնելու համար այս կինը ընտրում է ամենաանսովոր վայրերը.Ֆոտոշարք
1308 դիտում
19:00 16-11-2015
Ներդաշնակության հասնելու առաջին բանալին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված