Օբաման ժամանեց Թուրքիա` մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Թուրքիա` մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Օբաման նշել է, որ Փարիզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղարկել է մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին՝ կապված Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքի հետ:Անթալիայում կայանալիք գագաթնաժողովին Ֆրանսիան կներկայացնեն արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և ֆինանսների նախարար Միշել Սապենը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ G20 գագաթնաժողովի հիմնական թեման պետք է դառնա ահաբեկչության դեմ պայքարի հարցը:


