Ուկրաինան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար հատուկ երկրի կարգավիճակ չի ստացել
Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 5 երկիր կստանա հատուկ կարգավիճակ, սակայն Ուկրաինան այդ երկրների կազմում չէ: Այս մասին հաղորդում է УНИАН լրատվականը:
Այդ երկրների շարքում են Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Վրաստանն ու Հորդանանը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կայանալու է սեպտեմբերի 4-5՝ Ուելսում: