Ալիևը կմեկնի Ստամբուլ` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին. Պուտինը չի նախատեսում նման այց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Գագաթնաժողովին ներկա կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և մի շարք երկրների առաջնորդներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին:
«Նախագահի աշխատանքային գրաֆիկը պարզապես չի նախատեսում նման այց: Ռուսաստանը ներկայացված կլինի այլ մակարդակով»,- նշել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: