211652_close_icon
views-count33516 դիտում article-date 17:33 14-11-2015

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում. ուժեղ քամին լայնամասշտաբ ավերածություններ է առաջացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Փարպի, Ղազարավան, Բազմաղբյուր և Ագարակ գյուղերում ուժեղ քամին մեծ թվով տանիքների թիթեղներ, շիֆերներ, երկաթե և փայտյա կոնստրուկցիաներ պոկել և շպրտել է մի քանի մետր: Նազրվան գյուղի 1-ին փողոցի թիվ 28 տան տանիքը ամբողջության քամին շրջել է հարևանությամբ գտնվող տան վրա, տան 2-րդ հարկի պատուհանները, դռները և կահույքը կոտրվել է, իսկ սեփականատեր Սամվել Հակոբյանը ասում էր, որ տունը նոր էր վերանորոգել և չգիտի թե ինչ պետք է անի: Գյուղերում բնակվող ծերերը ասում էին, որ այսքան տարի ապրելով նման աղետի ականատես չեն եղել: Արմատախիլ են եղել հսկայական ծառեր, որոնք պոկվել ու տապալվել են ճանապարհներին, որոշ հատվածներում անգամ շրջվել են գյուղը սնուցող եռաֆազ հոսանքի բետոնե էլեկտրասյուները և հիմա գյուղերը հոսանքազրկված են: Քամին այնքան ուժգին է եղել, որ պատեր է փլել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին, «գյուղերում, տուն չկա որ վնաս կրած չլինի, հիմա գյուղացիները ինչ պետքա անեն, հեսա ձյունը կգա կնստի սաղի տները կավերվի, մեր միակ հույսը ՀՀ կառավարությունն ու մարզպետարանն է, որ մեզ գոնե տախտակով, շիֆերով կարողանա օգնել, մնացածը մենք մեր ձեռքով կսարքենք: Մենք այդքան ֆինանսական հնարավորություններ չունենք, որպեսզի մեր ուժերով վերանորոգենք տանիքները»: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր