Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների ապշեցուցիչ արձագանքը ահաբեկչությանը. տեսանյութ
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումից (2:0) հետո՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70332/]ահաբեկչական գործողություների[/url] պատճառով որոշ ժամանակ մարզադաշտի դարպասները փակել են՝ անվտանգության նկատառումներց ելնելով:
Երբ դարպասները բացել են և սկսել հանդիսականներին էվակուացնել, վերջիններս՝ արդեն տեղյակ լինելով ողբերգական իրադարձությունների մասին, ոչ միայն խուճապի չեն մատնվել, այլև սկսել են երգել Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը»:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 158 հոգի, որոնցից ավելի քան 100-ը զոհվել է «Բատակլան» համերգասրահում: