Վիսենտե Դել Բոսկեին զայրացրել է Իսպանիայի հավաքականի երկրպագուների վարքագիծը. տեսանյութ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն զայրացել է երկրպագուների վրա, որոնք հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի հասցեին սուլել են և հայհոյել:
«Պիկեն ոչինչ չէր ասել: Միթե՞ նա ինչ որ վատ, լուրջ բան էր ասել: Մեն ցանկանում ենք, որ հավաքականում տիրի ամենաջերմ մթնոլորտը: Երկրպագուների վարքագիծը պարզապես մանկամտություն է:
Եթե մենք գտնեինք, որ Պիկեի խոսքերը կարող են խնդիրներ հարուցել, ապա որոշակի միջոցներ ձեռք կառնեինք: Նա, ով սուլում է հավաքականի մեկ խաղացողի հասցեին, սուլում է ամբողջ հավաքականի դեմ», նշել է Դել Բոսկեն:
Նշենք, որ երկրպագուների նման արգրեսիվ վարքագիծը պայմանավորված է օրերս «Ռեալի» մասին Պիկեի արած արտահայտությամբ: Ժերար Պիկեն շնորհակալություն էր հայտնել երգիչ Կևին Ռոլանդին, որը երգել էր Կրիշտիանու Ռոնալդուի 30-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթին: Կատալոնացի ֆուտբոլիստի կարծիքով, հենց այդ երեկույթից հետո սկսվեցին «Բարսելոնայի» հաջողությունները: