ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։