54625 դիտում
10:29 12-11-2015
Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհի՝ Չարենցավանի 4 կմ-անոց հատվածում. ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է կատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 06:00-ից Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակների հրամանատարներ Կարեն Ներսիսյանի և Հրանտ Գալստյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանի 4 կմ-անոց հատվածում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդները չեն կարողանում անվտանգ երթևեկել նշված հատվածով, քանի որ տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել և ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարել ու աղ ու ավազ չեն լցրել ճանապարհին: Եթե Հրազդանի ճանշինականները իրենց աշխատանքը այս դեպքում կատարել են օպերատիվ, իրենց սպասարկող տարածքում մշակել են ճանապարհները, ապա Չարենցավանի ճանշինականները չեն բարեհաճել նույնիսկ գալ տարածք և տեսնել, ինչ խառնաշփոթ իրավիճակ է:
Չարենցավանի Ճանշինից ՃՈ աշխատակիցներին ասում են, թե իրենք հրաման չունեն աշխատանքներ կատարելու:
ՃՈ աշխատակիցները միկրոֆոնով վարորդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ավտոմեքենաները վարեն դանդաղ, իրարից հեռավորություն պահելով, հակառակ դեպքում շղթայական ավտովթարն ապահովված կլինի:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
53218 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ