Իսպանիայում ամսվա լավագույն խաղացողի համար մրցանակը սկանդալ է առաջացրել. լուսանկար
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Էյբարի» հարձակվող Բորխա Բաստոնին ճանաչել է հոկտեմբեր ամսվա՝ Պրիմերայի լավագույն խաղացող: Բաստոնը հոկտեմբերին դարձել է երեք գոլի հեղինակ:
Այս փաստը Իսպանիայում մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ շատերի կարծիքով, հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակը պետք է շնորհվեր «Բարսելոնայի» հարձակվողներից՝ Նեյմարին կամ Սուարեսին, որոնք ամսվա ընթացքում խփել են համապատասխանաբար 6 և 5 գնդակ:
Ավելին, մրցանակի ստեղծման պահից՝ 2013թ. սեպտեմբերից, «Բարսելոնայի» ոչ մի խաղացող դեռ չի արժանացել այդ մրցանակին: