211652_close_icon
views-count1106 դիտում article-date 23:21 11-11-2015

ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի եւ համայնքի բնակիչների հետ

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ ղեկավար կազմի հանդիպումը կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի եւ համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների հիմնական այն դրույթները, որոնք հնարավորություն են՝ երկրում իրականացնելու լրջագույն համակարգային փոփոխություններ։ Համայնքի բնակիչներին եւ ԲՀԿ ակտիվին հետաքրքրում էին, մասնավորապես, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության եւ անվտանգության ոլորտին առնչվող փոփոխությունները, ինչպես նաեւ՝ իշխանության տարանջատման եւ իշխանության յուրաքանչյուր թեւի հստակ պատասխանատվության մեխանիզմները։ Հանդիպման ավարտին ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ անդամների հետ քննարկել են հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցեր։ [b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր