SKY հեծանվային թիմը Մեսիին հեծանիվ է նվիրել
SKY հեծանվային թիմի ղեկավար Դեյվ Բրեյլսֆորդը և Pinarello ընկերության նախագահ Ֆաուստո Պինարելոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին նվիրել են DOGMA F8 մակնիշի հեծանիվ և թիմի մարզահագուստը:
Մեսիի և կատալոնյան ակումբի մյուս խաղացողների հետ հանդիպումը կայացել է «Բարսելոնայի» մարզաբազայում: Հանդիպումը կազմակերպել է SKY-ի մեխանիկ Դավիդ Ֆերնանդեսը, որը Մեսիի հետ ընդհանուր ընկեր ունի: Հենց այդ ընկերն էլ SKY-ին փոխանցել է, որ Մեսին խնդրում է իրեն հեծանիվ նվիրել:
Մեսին նշել է, որ արդեն մի քանի տարի հետևում է հեծանվասպորտին և իրեն դուր են գալիս «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի լեռնային էտապները:
Նշենք, որ հեծանիվի և մարզաշապիկի վրա ամրագրված են Մեսիի անունն ու նրա խաղային համարը: