211652_close_icon
views-count2904 դիտում article-date 17:55 11-11-2015

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են անհայտ պայմաններում հակառակորդի մոտ հայտնված 73-ամյա Լուսիկ տատին

ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչներն այսօր այցելել են նոյեմբերի 8-ին ձերբակալված ՀՀ քաղաքացի, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Միաժամանակ ավելացրեց, որ այս պահին այլ տեղեկություններ չի կարող փոխանցել: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Լ. Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաներն առանձնացած են, որդիներից մեկն էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Ընտանիքն ապրում է սոցիալական միջին պայմաններում՝ հիմնականում՝ թոշակով: «Երեխաներից մեկն է ապրում գյուղում, բայց իրենցից առանձին: Այդ օրն էլ Լուսինե Աբովյանը գնացել է ծոնթներից մեկից պանիր բերելու եւ հետո նման նորություն ենք լսում»,- ասել էր գյուղապետը: Նաև նշել էր, որ իրենց գյուղի բնակիչը հավանաբար մոլորվել է: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին: Այդ մասին հաղորդել էր report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր