6579 դիտում
14:08 31-03-2015
Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են հակառակորդի կողմն անցած Անդրանիկին և նրա հետ ընտանեկան բնույթի տեղեկություններով փոխանակվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Միաժամանակ ավելացրեց, որ երկխոսությունն իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել այցելությունների պարբերականությունը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել:
«Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:
Նմանատիպ նյութեր
5073 դիտում
13:07 22-01-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչները ԼՂՀ-ում դատված դիվերսանտների հետ անձնական և ընտանեկան բնույթի ինֆորմացիայով են փոխանակվել
6351 դիտում
15:21 27-03-2015
Ի՞նչ արդյունքներ են տվել Կարմիր խաչի բանակցությունները հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի գործով
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ