211652_close_icon
views-count2315 դիտում article-date 16:04 11-11-2015

Գինու պատճառով Իրանի և Ֆրանսիայի նախագահների ճաշկերույթը չի կայացել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև նախապատրաստված ճաշկերույթը հետաձգվել է, գրում է ֆրանսիական Le Monde թերթը: Թերթի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ իրանական կողմը խնդրել է ֆրանսիական ավանդույթը չկիրառել և ճաշկերույթին չմատուցել գինի՝ նշելով, որ դա արգելում է իսլամը: Սակայն ֆրանսիական կողմը մերժել է իրանական կողմի խնդրանքը: Ելիսեյան պալատում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը, սակայն նշել են, որ իրավիճակը ծիծաղելի է, քանի որ ճաշկերույթի սեղանի շուրջ քննարկվելու էին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են Սիրիայի հակամարտությունը և իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր