211652_close_icon
views-count2297 դիտում article-date 11:21 11-11-2015

ԱՄՆ-ում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կա 9 զոհ. տեսանյութ

ԱՄՆ-ի արևմուտքում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով New York Post-ին: Hawker 25 տիպի ինքնաթիռը վթարվել է Օհայո նահանգի Աքրոն քաղաքից ոչ հեռու, 2 ճանապարհների հատման վայրում, տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում: Ականատեսները պատմել են, որ լսել են ուժեղ ձայն, որը նման էր հեռախոսային սյանը ավտոմեքենայի բախմանը: Զոհվել են ինքնաթիռի օդաչուն, նրա օգնականը և օդանավում գտնվող ևս 7 հոգի, սակայն տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր