211652_close_icon
views-count1056 դիտում article-date 11:06 11-11-2015

Չեխիայում միգրանտները հացադուլ են հայտարարել

Չեխիայում ժամանակավոր կացարաններում բնակվող 60-ից ավելի միգրանտներ հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ճամբարում իրենց պահելու ժամկետի երկարաձգման, հաղորդում է Reuters-ը: Նրանց թիվն այսօր առավոտյան եղել է 44, իսկ հետո անցել է 60-ը: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Եվրոպական միության տարածք են մտել 1,2 մլն անօրինական միգրանտներ: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հայտարարել է, որ ԵՄ-ը քննարկում է միգրանտների ընդունման նոր կենտրոններ ստեղծելու տարբերակը ինչպես ԵՄ պետությունների, այնպես էլ նրանից դուրս՝ բալկանյան պետություններում:

Նմանատիպ նյութեր