Ուզբեկ միգրանտները ձերբակալվել են` երեխա վաճառելու մեղադրանքով
                        Սանկտ-Պետերբուրգում Ուզբեկստանից եկած երկու  միգրանտներ են ձերբակալվել` նորածնի վաճառքի փորձ կատարելու համար: 
Պարզվել է, որ քաղաքի ծննդատներից մեկում ամիսներ առաջ երեխա ունեցած միգրանտ-կինն իր ընկերուհու դրդմամբ փորձել է  վաճառել փոքրիկին`25 հազար ռուբլով: 
Վաճառքն իրականացնելու պահին կանայք ձերբակալվել են եւ դատապարվել 3,5 տարվա ազատազրկմամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

