ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ Տան մամուլի ծառայությանը:
«Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն վերադարձել նորմային: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ ռեժիմը, որը հայտարարվել էր 12170 հրամանով»,-նշված է հայտարարության մեջ:
Միջուկային ծրագրին վերաբերող պատժամիջոցներից բացի, որոնք պետք է հանվեն ստորագրված համաձայնագրի կետերը կատարելուց հետո միայն, ԱՄՆ-ն պահպանում է դրանք նաև Իրանի դեմ կիրառվող մի շարք այլ պատճառներով, որոնցից երկուսը Վաշինգտոնը համարում է «ահաբեկչությանն աջակցելը» և Թեհրանի հրթիռային ծրագիրը: