211652_close_icon
views-count1961 դիտում article-date 09:03 11-11-2015

Ժամը 09.00-ի դրությամբ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարդենյաց լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:

Նմանատիպ նյութեր