Հրթիռակոծվել են Լաթաքիան և Դամասկոսը. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Դամասկոսից 340 կմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիայում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով 22 մարդ զոհվել է, 62-ը՝ վիրավորվել:
Ըստ «Սուրիա» հեռուստաալիքի տեղեկությունների` զինյալները Լաթաքիայի հյուսիսային գյուղերից երկու հրթիռ են արձակել քաղաքի բնակելի թաղամասերի վրա և նաև շինությունների լուրջ ավերածություններ առաջացրել:
Հրթիռակոծվել են նաև Դամասկոսի բնակելի թաղամասերը: Քաղաքի ուղղությամբ 10-ից ավելի հրթիռներ են արձակվել: Մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: