Կրիշտիանու Ռոնալդու. ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու համար այնքան էլ խելացի չեմ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացառել է, որ ապագայում կարող է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
«Ես գտնում եմ, որ ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու համար այնքան էլ խելացի չեմ: Ինձ դա չի մտահոգում, ինչպես նաև այն, թե ինչ կլինի ինձ հետ հետագայում:
Կարծում եմ, որ ի վիճակի եմ ևս մի քանի տարի ֆուտբոլ խաղալ: Իսկ ապագայում ես այլ ծրագրեր ունեմ, որոնցով զբաղվելն իմ համար ավելի հետաքրքիր է, քան՝ լինել ՖԻՖԱ-ի նախագահ», ասել է Ռոնալդուն:


