Կրիշտիանու Ռոնալդու. Ես սուրբ չեմ, բայց սատանա էլ չեմ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր հասցեին մամուլի և երկրպագուների կողմից հնչած քննադատությանը:
Մասնավորապես, 32-ամյա պորտուգալացուն քննադատել էին այն բանի համար, որ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում՝ «Սելտայի» հետ, նա մրցակցի ֆուտբոլիստներին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/19/1067465/]մեղադրել էր[/url] «Ճամպրուկով գումար» ստանալու մեջ:
«Մարդիկ իմ մասին այնպես են խոսում, կարծես հանցագործ լինեմ, բայց նրանք ոչ մի բանից գլուխ չեն հանում: Ես սուրբ չեմ, բայց նաև սատանա չեմ:
Չեմ դիտում հեռուստացույց, որովհետև եթե դիտեի, ապա կյանքս կգնար այն ամենի պատճառով, ինչ ասում են իմ մասին: