Կիևը կրճատել է Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները
Ուկրաինան վերջին օրերին շուրջ 10 մլն խմ-ով կրճատել է գազի ծավալը, որը գնում է Ռուսաստանից: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ հոկտեմբերին Կիևը 4 անգամ պակաս ծավալով գազ է գնել ռուսական կողմից, քան նախորդ ամսում: Նա ուկրաինական իշխանությունների այդ քայլը պայմանավորել է երկրի ֆինանսական ճգնաժամով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացած եռակողմ բանակցություններից հետո կողմերը համաձայնվեցին, որ Ռուսաստանը 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 31-ը գազը զեղչով կտրամադրի:


