Volkswagen-ը շարունակում է կրճատել Ռուսաստանում իր արտադրանքի ծավալները
Գերմանական Volkswagen կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում իր ավտոմեքենաների արտադրության ծավալները կրկին կրճատելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես տեղեկացրել է կոնցեռնի ներկայացուցիչներից մեկը, հոկտեմբերի 30-ին դադարեցվել էր Կալուգայում գործող կոնցեռնի մասնաճյուղերից մեկի գործունեությունը: գործարանը կրկին կսկսի գործել եկող շաբաթ: Որպես պատճառ՝ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը նշել է ռուսական ավտոմոբիլային շուկայի անկայուն վիճակը:
2014 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Ռուսաստանում VW-ի ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 13%-ով: