3770 դիտում
12:21 01-11-2015
Ռուս փրկարարները մեկնել են A321 ինքնաթիռի կործանման վայր. երեկոյան Սանկտ Պետերբուրգ կժամանի զոհվածների դիերը տեղափոխող առաջին ինքնաթիռը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Կահիրեից մեկնել են «Կոգալիմավիա» ավիաընկերության А-321 ինքնաթիռի կործանման վայր:
Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները մեկնել են А-321 ինքնաթիռի կործանման վայր: Ավիավթարից զոհվածների դիերը տեղափոխող առաջին ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ կժամանի այսօր երեկոյան»,- հաղորդել են նախարարությունից:
Փրկարարները փնտրում են զոհերի դիերը՝ կործանված Airbus-ի մնացորդների տակ:
Վթարի վայր են ուղարկվել շտապօգնության 170 մեքենաներ, որոնք զոհերի մնացորդները հասցնելու են Կահիրեի դիահերձարաններ:
Նշենք, որ մեկ օդանավը կարող է տեղափոխել 80 դի:
Նմանատիպ նյութեր
6825 դիտում
09:20 02-11-2015
Եգիպտոսում ավիավթարի զոհերի դիերը տեղափոխող առաջին օդանավը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
3920 դիտում
23:39 15-01-2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար