211652_close_icon
views-count1973 դիտում article-date 10:28 08-11-2015

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարի հետ

Նոյեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձան միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների։ Նախարար Օլեկասի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները։

Նմանատիպ նյութեր