5957 դիտում
22:22 14-03-2017
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Էկոնոմիկայի նախարարի հետ
Այսօր՝ մարտի 14-ին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի հետ։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Մինդաուգաս Սինկեվիչյուսին նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան հաջողություններ։ Դեսպանը նշեց, որ 2016 թ․ ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 30%-ով, ինչը վկայում է տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելուն միտված երկկողմ հետաքրքրվածության մասին։
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրները կարող են բարձր տեխնոլոգիաների, սննդարդյունաբերության, դեղագործության, մետալուրգիայի և զբոսաշրջության բնագավառներում էլ ավելի ընդլայնել համագործակցությունը։
Ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման առնչությամբ, ինպես նաև կարևորվեց նոր բիզնես ֆորումների կազմակերպումը։
Նախարար Սինկեվիչյուսն իր հերթին ընդգծեց, որ առկա է մեծ ներուժ երկկողմ տնտեսական փոխգործակցությունն առավել ակտիվացնելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ տնտեսական ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
18:54 14-04-2017
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ
1714 դիտում
20:30 18-12-2018
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի հետ