Սինայում վթարի ենթարկված A321-ի սև արկղերի ձայնագրության մեջ լսելի է օտար աղմուկ. Հետաքննություն
Եգիպտական Սինայում A321-ի վթարի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը, որը վերծանել է օդանավի սև արկղերի ինքնագրերը, պարզել է, որ ձայնագրության վերջին հատվածում լսվում է աղմուկ: Այդ մասին հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Այման ալ-Մուքադդամը:
«Օդանավի սև արկղերում, որոնք տեղադրված են եղել օդաչուների կաբինետում, վերջին վայրկյաններին լսվում է աղմուկ: Բայց մենք առայժմ տեղյակ չենք՝ ինչ պատճառով է այդ աղմուկը լսվում», -ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով, եգիպտական իշխանությունները ջանասիրաբար աշխատում են հետաքննության վրա և կոչ է արել տրամադրել ցանկացած տեղեկություն, որը կարող է լույս սփռել կատարվածի վրա: